Թուրքիայում ընդդիմությունը բողոքի քայլերթ է սկսել Անկարայից Ստամբուլ

Թուրքիայում ընդդիմությունը բողոքի քայլերթ է սկսել Անկարայից Ստամբուլ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, բողոքի ակցիա է սկսել այդ կուսակցության անդամ, պատգամավոր Էնիս Բերբերօղլուի դատավճռի դեմ և քայլերթով Անկարայից Ստամբուլ կհասնի:

Հունիսի 14-ին Բերբերօղլուն 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող և Սիրիա ուղևորվող բեևռնատարների խուզարկության մասին մանրամասները մամուլին հայտնելու համար: Նա ձերբակալվել է դատավճռի ընթերցումից անմիջապես հետո և ուղարկվել է Ստամբուլի դատարան:

«Մենք չենք ցանկանում, որ բանտերում լրագրողներ ու դասախոսներ նստեն: Մենք ուզում ենք բոլորի հետ հաշտ ապրել: Ես մինչև Ստամբուլ կհասնեմ (մոտ 450 կմ): Մենք կշարունակենք մեր երթն այնքան, մինչև որ արդարությունը վերադառնա Թուրքիա», - ասել է կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բեռնատարների հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ադանայում 2014-ի հունվարին, երբ զինծառայողները զննել են դեպի Սիրիա ընթացող բեռնատարները: Cumhuriyet-ը լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակել զննության փաստի վերաբերյալ, որտեղ երևում էր, որ բեռնատարներում ականներ են, հրետանային արկեր և այլ զինամթերք: Ըստ թուրքական իշխանությունների, բեռնատարները «հումանիտար և լոգիստիկ օգնություն» էին տանում սիրիացի թուրքմեններին: Բեռնատարների զննության գործով 17 զինվորական ձերբակալվեց, ինչպես նաև Ադանայի ոստիկանապետն ու 4 դատախազ, այդ թվում Ադանայի նախկին գլխավոր դատախազը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---