Պուտին. Սիրիայիում ստացած փորձն անգին է ՌԴ ռազմարդյունաբերության համար

Պուտին. Սիրիայիում ստացած փորձն անգին է ՌԴ ռազմարդյունաբերության համար

PanARMENIAN.Net - ՌԴ նոր սպառազինությունն ու ռազմատեխնիկան փորձարկվում են Սիրիայի մարտական պայմաններում և դրանց կիրառման մեծ փորձ է ձեռք բերվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ռուսաստանցիների հարցերին:

Հունիսի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուղիղ գծի շրջանակում, որն անցնում է արդեն 15-րդ անգամ, պատասխանում է ռուսաստանցիների հարցերին:

«Հսկայական օգուտ ստացավ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրը: Նորագույն զինատեսակների կիրառումը թույլ տվեց հասկանալ, թե ինչպես է այն աշխատում մարտական պայմաններում, և անհրաժեշտ շտկումներ անել: Մենք առանց այդ էլ գիտեինք, որ դա լավ զենք է »,-ասել է Պուտինը: Ըստ նրա, ձեռնարկությունների ներկայացուցիչները մեկնում են Սիրիա, շտկումներ են անում ռազմատեխնիկայի և զինատեսակների մեջ՝ կախված դրանց արդյունավետությունից մարտական պայմաններում:

«Կարող եմ ասել, որ այդպիսի փորձը ՌԴ ԶՈւ համար կարելի է առանց չափազանցության անգին համարել»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական զորքերը տեղակայվել են Սիրիայում 2015-ին: 2015-ի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---