Տիգրանակերտի պեղումները կսկսվեն հուլիսի 1-ից. 10 մլն դրամ է հատկացվել![]() 15 հունիսի 2017 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից կսկսվեն Արցախի Տիգրանակերտի պեղումները: Լրագրողների հետ հանդիպմանը Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասել է, որ Արցախի իշխանությունները պետական միջոցներից 10 միլիոն դրամ են հատկացրել: «Մեր խնդրանքը հարգվեց և մեզ հատկացվեց լրացուցիչ ևս 7 միլիոն դրամ: Այդ գումարը հնարավորություն կտա մոտավորապես 40-42 օր պեղումներ կատարել Տիգրանակերտում»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Պետրոսյանի խոսքով, Տիգրանակերտի պեղումներն էական են. «Ամեն տարի հույս ունենք, որ շուտով Տիգրանի կառուցած ամրոցի մուտքը կհայտնաբերենք, որտեղ արձանագրություններ էլ կլինեն: Քաղաքի տարածքի մագնիսական սկանավորումը հնարավորություն կտա հասկանալ՝ ինչ կա գետնի տակ, ինչ կա կապված Տիգրանի ժամանակի դամբարանադաշտերի հետ»: Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ 2014 թ. պեղումների ժամանակ Տիգրանակերտում վաղ քրիստոնեական հրապարակի երկրորդ եկեղեցու բեմի տակ բացել են դամբարան, որն ունեցել է միակ արևելյան մուտք, մինչդեռ քրիստոնեական բոլոր կառույցներն ուղղված են արևմուտքից արևելք. եթե եկեղեցին, մատուռը, դամբարանն ունենում է մեկ մուտք, լինում է արևմուտքից: 2014 թ. Ամարասի Սուրբ Գրիգորիս մատուռի պեղումների ժամանակ նույնպես հայտնաբերել են, որ բացի երկու արևմտյան մուտքից, ունի երրորդ՝ արևելյան մուտք: «Վստահաբար գիտենք՝ արևելյան մուտք ունի նաև Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանը: Արդեն երրորդ տարին է ակտուալ է դարձել Արցախի տարածքում արևելյան մուտքով դամաբարանների պեղումները և այդ ամենի հիմնավորումը հասկանալն ու ներկայացնելը», - նշել է նա: Պետրոսյանի խոսքով, կարող են ասել, որ այդ ամենը ստեղծվել է 5-րդ դարի վերջին, 6-րդ դարի սկզբներին, նախաձեռնողը եղել է Վաչագան Բարեպաշտ արքան, ով, իրենց ունեցած տվյալների 90 տոկոսով, պարթև Արշակունի է, ինչպես Հայաստանի Արշակունյանց թագավորությունը, խոսել ու գրել է հայերեն: Նա հիշեցրել էոր այդ ժամանակ Հայաստանում արդեն չկար թագավարություն, Աղվանից թագավորությունը, որի ձեռքի տակ միավորված էին Արցախն ու Ուտիքը, Սյունիքի որոշ մասեր, հայկական բնակչության հիման վրա ստեղծել է իր թագավորությանը հարիր եկեղեցի, փորձել էր իր եկեղեցուն տալ փոքր ինչ առանձնահատուկ ձև: Ինչ վերաբերում է արևելյան մուտքին, նա նշել է. «Կարևորվում է այս դեպքում հատկապես Երուսաղեմի հետ կապը: Առասպելի համաձայն, Աղվանից եկեղեցու հիմնադիրը եղել է Եղիշե առաքյալը, ով անմիջապես Երուսաղեմից է եկել Աղվանք: Քանի որ քրիստոնեական միակ կառույցը, որն ունի արևելյան մուտք, Տիրոջ գերեզմանն է Երուսաղեմում, որոշում են որոշ դամբարաններ նմանեցնել Տիրոջ գերեզմանին ու տալ արևելյան մուտք»: 2017-ի հունիսի վերջին պեղումներ կսկսվեն Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանում (5-6-րդ դարեր): Ստեփաննոսի դամբարանի պեղումները, Հ. Պետրոսյանի խոսքով, մասնավորի միջոցներով են իրականացնելու: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |