Շարմազանով. Տարեկան 5% տնտեսական աճ է նախատեսվում, նվազագույն աշխատավարձինը՝ 25%16 հունիսի 2017 - 09:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունն առաջարկում է հստակ թիրախ ընտրել, մասնավորապես, տնտեսական աճ՝ տարեկան 5%, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%, 12%-ով գործազրկության նվազում, նախատեսվում է նաև տարեկան 3 մլն զբոսաշրջիկների այցելություն Հայաստան և այլն: Այս մասին հունիսի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը, որը լուրջ հայտ է: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել իրատեսական և հավակնոտ Կառավարության ծրագիր, որտեղ նշված հստակ թիրախների հիմքը նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է, գրում է Panorama.am-ը: Ըստ նրա՝ ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվում հակակոռուպցիոն պայքարին և բարեփոխումները Կառավարության առաջիկա տարիների աշխատանքում պետք է առանցքային տեղ ունենան: «Ծրագրում կարևոր տեղ է հատկացվում նաև Հայաստանի անվտանգության խնդիրներին, քանի որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում անվտանգության հարցերն ամենակարևորն ու առաջնային էին: Այդ առումով մենք շարունակելու ենք ամրապնդել ՀՀ անվտանգության համակարգը, բնականաբար՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով և խորացնելով ազգ-բանակ գաղափարախոսությունը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Կառավարության ծրագիրը վերջնական տեսքի կբերվի այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ։ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ծրագիրը ներկայացնելիս Կառավարության ղեկավարը կներկայացնի նաև իրականացված քայլերի վերաբերյալ հաշվետվություն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |