«Ադրբեջանի երակթուղին» պարտքերի վերակազմավորման մասին է հայտարարել

«Ադրբեջանի երակթուղին» պարտքերի վերակազմավորման մասին է հայտարարել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միջազգային բանկից հետո, կարծես պարտքերի վերակազմավորման է պատրաստվում նաև «Ադրբեջանի երակթուղի» ՓԲԸ-ն: Հունիսի 15-ին ընկերությունը սեղմ հաղորդագրություն է տարածել ֆինանսական հարցերով միջազգային խորհրդատու որոնելու մասին:

Մայիսի 13-ին Նյու Յորքում սնանկացման մասին հայտարարեց Ադրբեջանի խոշորագույն Միջազգային բանկը: Դա արվել է 3,3 մլրդ դոլարի պարտքը վերաձևակերպելու համար:

Ըստ հաղորդագրության, խորհրդատուն կոչված է լինելու ուսումնասիրել կապիտալ ներդրումների ֆինանսավորումը և պարտավորությունների վերաֆինանսավորման մեխանիզմներ մշակել, հայտնում է Haqqin.az-ը Reuters-ի վրա հղումով:

Ըստ Reuters-ի փորձագետների, խոսքը կարող է գնալ պարտքային պարտավորությունների վերակազմավորման մասին՝ հիշեցնելով Արդբեջանի Միջազգային բանկի նույնատիպ խնդիրների մասին, որը 3 մլրդ դոլար պարտք ունի:

«Ադրբեջանի երակթուղի» ՓԲԸ-ը հետ մեկտեղ բազմամիլիարդանոց պարտքեր են կուտակել նաև այլ ադրբեջանական պետական ընկերություններ, այդ թվում SOCAR, Azerenerjin, AZAL-ը, որոնք վարկեր են վերցրել միջազգային ֆինանսական կառույցներից:

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---