Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը հավակնում է ԱՄՆ չեմպիոնի կոչմանը16 հունիսի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը բավական հաջող է հանդես գալիս շախմատի Ամերիկայի առաջնությունում, որտեղ մեդալներից բացի վիճարկում է նաև աշխարհի գավաթի խաղարկության 4 ուղեգիր: Արդեն կայացած 8 տուրից հետո 16-ամյա գրոսմայստերը վաստակել է 6.5 միավոր և կիսում է 2-8-րդ տեղերը: Վերջին պարտիայում Սամուել Սևյանն արդեն 27-րդ քայլին ստիպել է մրցակցին կանգնեցնել ժամացույցը, գրում է A1plus.am-ը: Մրցաշարին մասնակցող մեր մյուս հայրենակիցը՝ Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, նույնպես հաղթանակով է ավարտել 8-րդ տուրի հանդիպումը: Նա վաստակել է 5.5 միավոր և դեռևս տեսականորեն կարող է պայքարել չորս ուղեգրից մեկի համար, սակայն դրա համար հարկավոր է հաղթել վերջին երեք պարտիաներում: Հունիսի 16-ին տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները: Սամուել Սևյանը սևերով կմրցի պերուացի գրոսմայստեր Էմիլիո Կորդոբայի հետ, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ուժերը կչափի կոստառիկացի Լեոնարդո Վալդեսի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |