Գիտնականներ. Նոր թեստի շնորհիվ հնարավոր կլինի պարզել ում համար է գրիպը մահացու

Գիտնականներ. Նոր թեստի շնորհիվ հնարավոր կլինի պարզել ում համար է գրիպը մահացու

PanARMENIAN.Net - Ավստրալացի գիտնականները թեստ են հայտնագործել, որով կարելի է որոշել, թե որ հիվանդի մոտ գրիպը կարող է մահացու բարդություն առաջացնել, օրինակ, թոքաբորբ:

Դա թույլ կտա նախապես անհրաժեշտ օգնությունը տրամադրել մարդկանց և կանխել մահացու ելքը: Այդ մասին European Respiratory Journal-ում հայտարարել են Վեսթմիդի համալսարանի գիտնականները:

«Գրիպը կարող է մահացու լինել միանգամայն առողջ մարդու համար: Ոչ ոք չի կարող ասել, թե որ հիվանդի մոտ կա թոքաբորբի զարգացման մեծ ռիսկ և ով կարող է ի վերջո մահանալ»,-ասել է հետազոտության ղեկավար Բենջամին Թանգը Sydney Morning Herald-ին, հայտնում է BBC-ին:

Նոր թեստը չի պահանջում սկզբունքորեն նոր սարքավորումներ, հարկավոր է հիվանդի միայն մի կաթիլ արյուն և մի քանի ժամ այն հետազոտելու համար: Արդյունքների հստակությունը 91% է:

High-risk Influenza Screen Test (HIST) թեստը կարող է շատ օգտակար լինել համաճարակների ժամանակ, երբ բժիշկները չեն հասցնում փրկիչ պատվաստանյութեր մշակել գրիպի վիրուսի նոր շտամերի համար:

Թեստը կիրառելի է գրիպի ցանկացած վարակի դեպքում: Օրգանիզմը լուրջ վարակի դեպքում հիվանդի արյան մեջ է արտանետում IF127 գենը: Այդ կենսամարկերը կարելի է գրանցել HIST-ի միջոցով:

«Որքան շուտ սկսեք բուժումը, վերապրելու այնքան մեծ շանսեր կունենաք: Առանց որակյալ և ժամանակակից ինտենսիվ թերապիայի մահացու ելքի ռիսկը 50%-ից ավելի է» ,-պատմում է Թանգը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամեն տարի գրիպի սեզոնային համաճարակներն աշխարհում 250-500.000 մարդու կյանք են խլում:

HIST-ն արդեն պատենտավորված է Ավստրալիայում: ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում այն փորձարկման փուլում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---