Գիտնականները վերծանել են կավե սալիկի գրառումը. Հրեա զինվորները գինի ու փող են ուզել17 հունիսի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Թել Ավիվի համալսարանի գիտնականները մուլտիսպեկտրալ հետազոտության օգնությամբ կարողացել են կարդալ կավե սալիկի վրա արված գրությունը: Մ.թ.ա 600թ. թվագրված գտածոն հայտնաբերվել է հրեական Արադ ամրոցում և արդեն 50 տարի է պահվում է Երուսաղեմի թանգարանում: Հետազոտությունը հրապարակվել է PLoS ONE-ում: Կավե սալիկները հնում օգտագործվում էին հաշվարկների, գրառումների կամ նամակների համար: Վատ պահպանված բեկորը հարյուրավոր այլ բեկորների հետ հայտնաբերվել էր 60-ականներին Արադ ամրոցում՝ ժամանակակից Իսրայելի կենտրոնում: Ամրոցն ու սրբավայրը դասվում են Դավիթ և Սողոմոն արքաների դարաշրջանին և ավիրվել են 597-577թթ, երբ երկիրը գրավեցին բաբելոնացիները: «Արադը միշտ առաջնագծի ամրոցը է եղել, որտեղ 20-30 զինվորական է բնակվել»,-պատմում է հոդվածի հեղինակներից մեկը՝ Անաթ Մենդել-Գեբերովիչը: Կավե սալիկների բեկորների վրայի գրառումները ռազմական նամակագրություն են պարունակել: Կավե բեկորի մի երեսին գրառում է ոմն Հանանյահուից, որը հավանաբար Բեեր-Էշիվ ամրոցից էր, նա խնդրում է Էլյաշիվին արծաթ ուղարկել: Հակառակ երեսը գիտնականները դատարակ էին համարում, քանի ոև թանաքի հետքեր չէին հայտնաբերվել: Սակայն մուլտիսպեկտրալ հետազոտության հեղինակներին հաջողվել է 20 նոր բառ կարդալ, տեքստի գրեթե կեսը, կավե բեկորի մի երեսին, և 17 բառ՝ հակառակ կողմում: «Դատարկ» համարվող կողմում խնդրանք է՝ գինի ուղարկել, ինչպես նաև օգնելու խոստում, եթե ինչ-որ բան պետք գա, գրում էnplus1-ը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |