ԱՄՆ կործանիչը սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցել Ռաքքայի մոտ19 հունիսի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌՕՈւ կործանիչը հունիսի 18-ին խոցել է Սիրիայի պետական բանակի ռազմական ինքնաթիռը, որը ռմբակոծում էր Ռաքքայի մերձակա տարածքը՝ զինյալ ընդդիմադիրների դիրքերի մոտ, որոնց սատարում է Վաշինգտոնը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ բանակի հրամանատարությունը: Ամերիկյան կողմը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է «հակաահաբեկչական կոալիցիայի գործընկեր զորքերի ինքնապաշտպանության հավաքական միջոցների շրջանակում», ավելի կոնկրետ՝ սիրիական ընդդիմության և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդական միավորումների դաշինքի շրջանակում, գրում է Deutsche Welle-ն: Ըստ Վաշինգտոնի, մի քանի ապստամբ վիրավորվել է, մյուսները ստիպված են եղել հեռանալ քաղաքից, երբ Ասադի ավիացիան սկսել է ռմբակոծել Տաբկան: Սիրիայի ԶՈւ-ն նույն օրը հայտնել է խոցված կործանիչի մասին՝ հայտարարելով, որ այն գործում էր ԻՊ դեմ պայքարի շրջանակում: Օդաչուն անհետ կորած է համարվում: Հունիսին 8-ին ԱՄՆ-ն խոցել էր Դամասկոսին հավատարիմ ուժերի անօդաչու սարքը, որը կրակ էր բացել Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի ուժերին: Հունիսի 6-ին ամերիկացիներն ավիահարված էին հասցրել իրանամետ մարտիկներին, որոնք, նրանց կարծիքով, սպառնալիք էին ներկայացնում ամերիկամետ կազմավորումների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |