Հայ երաժիշտը՝ Shen Yun Performing Arts-ի 5 կազմակերպությունից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր19 հունիսի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկած ամերիկաբնակ երաժիշտ Ստեփան Խալաթյանը վերջին տարիներին աշխատում է որպես ԱՄՆ-ի Shen Yun Performing Arts-ի 5 կազմակերպությունից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր, ինչպես նաև Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերը: «2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս` Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղակացա Նյու-Յորքում գտնվող Shen Yun Performing Arts-ի կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպությունից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ և շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցում եմ լսումների և զբաղեցնում Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Shen Yun Symphony Orchestra- ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում»,- նշում է ջութակահարը: Ստեփան Խալաթյանը վերջին 4 տարվա ընթացքում համերգներով հասցրել է հանդես գալ Հյուսիսային Ամերիկայի 51 նահանգից 37-ի լավագույն համերգասրահներում` Carnegie Hall, Chicago Symphony Center, Boston Symphony Hall, John F. Kennedy Center և այլն, ինչպես նաև Մեքսիկայի, Կոլումբիայի, Արգենտինայի հեղինակավոր հարթակներում: Այս տարվա 4.5 ամսում նվագախումբը 77 համերգ է ունեցել: «Shen Yun Performing Arts-ի մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ` Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասահար Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասահար Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ չինական կազմակերպության, չինական նվագախմբի դիրիժորական վահանակի մոտկանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին»,-նշում է նա: Ստեփան Խալաթյանը ջութակ նվագում է 6 տարեկանից: Հայրը` Հակոբ Խալաթյանը, քամանչահար, գեղանկարիչ է, մայրը` Աննա Խալաթյանը, թավջութակահար: Սովորել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում`Էդուարդ Մարգարյանի, այնուհետև` Արմեն Ճենտերեճյանի դասարաններու: 2004 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ուսանել է ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում, հետո`մագիստրատուրայում: Չնայած երիտասարդ տարիքին, ջութակահարի կենսագրականը բավականին պատկառելի է: Որպես ուսումնական կվարտետի անդամ` համերգներով հանդես է եկել Մ. Սարյանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում: 2006 թվականին Ստեփանն իր հոր հետ տրիոյով, կվարտետով ու կվինտետով հանդես է եկել նրա 50-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Առանձին ու կարևոր ժամանակահատված կապված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ, որտեղ Ստեփանը աշխատել է որպես երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: Աշխարհը բացում է ջութակահարի արջև իր դռներն ու 2007-2014 թթ., գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, համերգներով ելույթ է ունենում տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Արաբական Էմիրություններ և այլվայրերում: Նույն ժամանակահատվածում, նվագախմբի կազմում մասնակցել է Վալերի Գերգիևի հիմնադրած մոսկովյան «Զատկի» փառատոնին, ինչպես նաև 2009-ին Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան նվագախմբի կազմում կատարել է Է.Միրզոյանի սիմֆոնիան: Երիտասարդական նվագախմբի հետ Խալաթյանը հանդես է եկել իտալական հանրահայտ Musica Riva փառատոնին: Ստեփանը հասցնում է նաև միջազգային բեմերում հանդես գալ և ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |