Հունիսի 17-ին վիրավորված ևս մեկ զինվոր տեղափոխվել է Երևան. Վիճակը ծանր է![]() 19 հունիսի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել հունիսի 17-ին վիրավորված 1997 թվականի ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը: «Նրա վիճակը գնահատվում է ծանր: Զինծառայողին տեղափոխել են այսօր ուղղաթիռով», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Գայանե Հովհաննիսյանը նշել է, որ զինծառայողը վիրահատվել է Ստեփանակերտում և այստեղ վիրահատության կարիք չունի: «Զինծառայողը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Նա չունի գիտակցություն և միացված է արհեստական շնչառության ապարատին», - նշել է նա: Դիտարկմանը, թե արդյոք զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, Գայանե Հովաննիսյանը պատասխանել է, որ կյանքին սպառնացող վտանգ կա: Անդրադառնալով ավելի վաղ զինհոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակին՝ նա նշել է, որ վերջինիս վիճակը կայուն է, նա ունի գիտակցություն: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը գնահատում է միջին ծանրության։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին Արցախում երկու զինծառայող է վիրավորվել: Նրանց՝ Երևան տեղափոխելու տեղեկատվությունը հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |