Սիրիական բանակն ԻՊ-ից ազատագրել է Ռասաֆ քաղաքն ու 20 գյուղ

Սիրիական բանակն ԻՊ-ից ազատագրել է Ռասաֆ քաղաքն ու 20 գյուղ

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը և նրանց դաշնակից ուժերը ազատագրել են Ռասաֆ քաղաքը և 20 բնակավայր Ռաքքա գավառի հարավում, ինչպես նաև ոչնչացրել են ԻՊ մի շարք օտարերկրացի պարագլուխների:

«Մեր զինված ուժերը և դաշնակիցները հսկողություն են հաստատել Ռասաֆ քաղաքում և Ռաքքա գավառի հարավում, ազատագրվել է 20 գյուղ»,-ասել է աղբյուրը Սիրիայի ԶՈւ շարքերից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ աղբյուրի, մարտերի ընթացքում ոչնչացվել են ահաբեկչական «Իսլամական պետության» մի շարք պարագլուխներ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Սաուդյան Արաբիայից և Իրաքից:

«Սպանվել է ԻՊ ավելի քան 100 գրոհային», ոչնչացվել է 11 տանկ, 6 միավոր զրահատեխնիկա, 10 հրետանային կայանք և ավելի քան 200 ավտոմեքենա»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիան նոր ավիահարվածներ է հասցրել Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Թել-Շաեր գյուղին: Օդային հարձակման հետևանքով զոհվել է 12 անդամից բաղկացած մեկ ամբողջ ընտանիք:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Սիրիայում հավանաբար սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ահաբեկիչը սպանվել է ՌԴ օդուժի ավիահարվածի արդյունքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---