Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթն է իրականացվել![]() 20 հունիսի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ Հուրգադա-Երևան երթուղով առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը: Չվերթով Երևան ժամանած առաջին ուղևորների շարքում են եղել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով են դիմավորել օդանավի առաջին ուղևորներին: ՔԱԳՎ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |