Կոլումբիայի ապստամբները հանձնել են զենքի մեծ մասը

Կոլումբիայի ապստամբները հանձնել են զենքի մեծ մասը

PanARMENIAN.Net - Կոլումբիայի ապստամբների «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր՝ Ժողովրդի բանակ» (FARC) կազմավորման ծայրահեղ ձախակողմյան գրոհայինները հանձնել են զենքի 60 տոկոսը: Հունիսի 20-ին նրանք սկսել են հանձնել իրենց մոտ եղած 7000 միավոր զենքից մնացած 40 տոկոսը:

Զինաթափման գործընթացն անցնում է Կոլումբիայում ՄԱԿ առաքելության հսկողության տակ: Ըստ պլանի, գործընթացը պետք է ավարտվեր մայիսի 29-ին, այժմ ժամկետը երկարացվել է մինչև հունիսի 27-ը, գրում է Deutsche Welle-ն:

Զինաթափումն ընթանում է Կոլումբիայի հատուկ գոտիներում, որտեղ նախկին ապստամբներին կպատրաստեն նորմալ կյանքի:

Զինված հակամարտությունը Կոլումբիայում ապստամբների և կառավարական ուժերի միջև սկիզբ է առել 1960-ականներին: Հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 260.000 մարդ, ևս 6,5 մլն ստիպված է եղել հեռանալ բնակության վայրերից:

2016-ին Կոլումբիայի կառավարությունն ու FARC-ը համաձայնության եկան քաղաքացիական պատերազմն ավարտելու մասին: Բանակցային գործընթացը տևել է գրեթե 4 տարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---