Բրյուսելի կայարանում պայթյունից հետո մահապարտ տղամարդ է սպանվել

Բրյուսելի կայարանում պայթյունից հետո մահապարտ տղամարդ է սպանվել

PanARMENIAN.Net - Բրյուսելի կենտրոնական կայարանում հունիսի 20-ի երեկոյան մահապարտի գոտիով տղամարդ է սպանվել: Ոստիկանությունը հաստատել է, որ զինծառայողներից մեկը սպանել է անհյատ անձի, որը պայթուցիկով գոտի էր կրում, որից հետո փոքր պայթյուն է տեղի ունեցել:

Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: Կայարանի շենքից և կայարանամերձ հրապարակից մարդիկ տարհանվել են, տարածքը շրջափակել է ոստիկանությունը, գրում է Deutsche Welle-ն:

Բելգիական դատախազությունը որակել է պատահարը որպես ահաբեկչություն: Ըստ ականատեսների, տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»:

Ոճրագործից բացի ոչ ոք չի տուժել: Նա հիվանդանոցում մահացել է:

2016-ի մարտի 24-ից գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ 3-րդը հնարավոր չորսից: 2016-ի մարտին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում: Մահացավ 32 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվեց: Գրոհների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---