Ադրբեջանական SOCAR-ը մտադիր է բարձրացնել գազի սակագինը Վրաստանում

Ադրբեջանական SOCAR-ը մտադիր է բարձրացնել գազի սակագինը Վրաստանում

PanARMENIAN.Net - Գազը Վրաստանում կարող է թանկանալ: Համապատասխան հայտը ներկայացվել է կառավարությանը երկրում գործող 4 ընկերության կողմից՝ ադրբեջանական SOCAR Georgia Gas-ի, «Գազի փոխադրման ընկերության», «Գրուզգոռգազի» և «Կազտրանսգազի»: Գազի թանկացումը կապված է լարիի փոխարժեքի և վերջին տարիներին ընկերությունների ներդրումների հետ: Կառավարությունում այդ առնչությամբ ոչ մի մեկնաբանություն դեռ չեն անում: Ըստ թերթի, փաստաթղթերի հիմնական մասը արդեն ուսումնասիրվել է, գրում է «Online Գրուզիան»:

Մասնագետները նշում են, որ թանակցումը մեծ չի լինելու՝ 5 թերթի, սակայն ծանր կլինի աղքատ բնակչության համար: «Նրանք առանց այդ էլ դժվարությամբ են մուծում, հատկապես ձմռանը: Փոփոխություններն անխուսափելի են և գինն իրական կլինի, քանի որ սակագնում կարտացոլվի ոչ միայն լարիի փոխարժեքը, այլ նաև ընկերությունների ներդրումները, որոնք բավականին ծավալուն են»,-ասել է տնտեսագետ Էմզար Ջգերենայան:

Գազի մեծ մասը Վրաստանը ստանում է Ադրբեջանից: Վրաստանը «Շախդենիզ» հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:

Մինչ 2017-ը ռուսական ընկերությունը դեպի ՀՀ գազի տարանցման համար Վրաստանին վճարում էր ոչ թե գումարով, այլ հումքով` տրամադրելով տարանցվող գազի 10 տոկոսը: Ըստ փորձագետների, դա առավել շահավետ էր վրացական կողմի համար, քան վճարման ֆինանսական ձևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---