Հրանտ Դինքին ետմահու Ազատ մամուլի հերոսի կոչում է շնորհվել

PanARMENIAN.Net - Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) հոգաբարձուների խորհուրդը Ազատ մամուլի հերոսի կոչում է շնորհել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին (ետմահու): Մրցանակը շնորհվել է լրագրողի այրի Ռաքել Դինքին դեկտեմբերի 10-ին Վիեննայում: «Հրանտի Դինքը դարձել է ազատ մամուլի 52-րդ հերոսը, ով պարգեւատրվել է խիզախության համար եւ Թուրքիայում մամուլի ազատության զարգացմանն աջակցելու համար: Հրանտ Դինքի սպանությունը զրկել է Թուրքիային ամենաանվախ եւ անկախ ձայներից մեկից, եւ դա ահավոր իրադարձություն է ողջ թուրքական մամուլի համար: Դինքը դարձել է 2007 թվականին սպանված 91 լրագրողներից մեկը: Մեծ մասամբ, այդ սպանությունները անպատիժ են մնացել: Մենք ողջ աշխարհի կառավարություններին կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունները»,- ասել է IPI-ի տնօրեն Իոհան Ֆրիցը, հաղորդում է IPI-ի մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից թերթի գրասենյակի մոտ Ստամբուլում: Ավելի վաղ Դինքը դատապարտվել էր 6 ասմվա ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնագիտակցությանն» անպատվելու համար, քանի որ նա հիշատակել էր 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Դինքի հուղարկավորությանը հունվարի 23-ին Ստամբուլում հավաքվել էր մոտ 100 հազար մարդ, ովքեր իրենց ձեռքերում կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք» պլակատները:



Դատավարությունը մարդասպանի նկատմամբ սկսվել է 2007 թվականի հուլիսի 2-ին: Այդ գործով 18 կասկածյալ է գրավված:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---