Բաբլոյան. 2018-ին Սերժ Սարգսյանը կլինի մեր առաջնորդը22 հունիսի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ներկայացրած ծրագիրը ՀՀԿ-ի և կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է: Այս մասին հունիսի 22-ին ծրագրի քննարկամնն ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով. «Եվ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»: ԱԺ նախագահը «պաշտոնացավ» է որակել «Ելքի» հարցադրումները՝ կապված 2018-ից հետո վարչապետի հնարավոր փոփոխության մասին: «Ցավում եմ, որ մենք որոշակի ժամանակ վատնեցինք՝ պաշտոնացավն այստեղ բուժելու կամ ավելի խորացնելու համար: Ես, լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որ ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն են գրավելու: Հավանաբար ինձ էլ կարող էին հարց տալ, թե պարոն Բաբլոյան, արդյոք 2018-ին դուք լինելո՞ւ եք ԱԺ նախագահ, թե՝ ոչ: Ես լինելու եմ իմ ժողովրդի ծառան և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա, որտեղ կլինեմ պիտանի, այնտեղ էլ կաշխատեմ:Այս ծրագիրը մեր կուսակցության և մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է և 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»,- ասել է նա, մեջբերում է Aravot.am-ը: Աղբյուրի հաղորդմամբ, Բաբլոյանի այս խոսքերը ՀՀԿ-ականներն ընդունել են ծափողջյուններով: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |