Վարչապետը՝ նախարարներին. «Առնվազն 6 օր աշխատեք շաբաթական»23 հունիսի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նախարարներին հանձնարարել է շաբաթական առնվազն վեց օր աշխատել: Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կողմից հաստատված կառավարության նոր ծրագրի իրագործման փուլի մեկնարկը, պետք է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, որտեղ հստակ սահմանված պետք է լինեն կատարման ժամկետները եւ նշված՝ պատասխանատուները: Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել տեղեկատվություն: «Ռեսթարթ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթական և ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»,- ասել է վարչապետը, մեջբերում է Aravot.am-ը: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |