ՊՆ. Գեղարքունիքում ավտովթարից տուժած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում![]() 24 հունիսի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 14 պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում: Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |