Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղուց օգտվողների թիվն աճում է

Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղուց օգտվողների թիվն աճում է

PanARMENIAN.Net - Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղով կանոնավոր ուղևորափոխադրումները շարունակվում են: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:

«Ավտոբուսները շարունակում են ուղևորափոխադրումներ իրականացնել ժամը մեկ: Հստակ կարող եմ ասել, որ ուղևորների զգալի աճ ենք դիտարկում»,- նշեց նա:

Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, գործարկվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղին: Այն աշխատում է շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։ Ուղեբեռի տեղափոխման համար լրացուցիչ գումար առայժմ չի գանձվում:

Կարդացեք նաև՝ Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղով ուղեբեռի տեղափոխումն անվճար է

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---