Ծաղկաձորի EPIC ռոք փառատոնը՝ ԱՊՀ երաժշտական իրադարձությունների թոփ 5-ում27 հունիսի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը կազմել է 2017-ի ամառային սոզոնի ԱՊՀ երկրների և Վրաստանի բաց երկնքի տակ (Open air) կազմակերպվող ամենահայտնի երաժշտական փառատոնների վարկանիշը: Առաջին հնգյակի մեջ են ներառվել Վրաստանի GEM Fest-ը (Անակլիա), Rock for Bobrov (Մինսկ), «Տապ» (Բաքու), FourЭ (Ալմաթի) և Ծաղկաձորի EPIC Rock Fest Armenia փառատոնները: Վարկանիշը կազմված է փառատոնների կազմակերպիչների կողմից տրամադրված տվյալների արդյունքներով: Օգոստոսի 12-ին և 13-ին Հայաստանում տեղի կունենա EPIC միջազգային ռոք փառատոնը, որը կանցնի Ծաղկաձորում: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան հայտնի հայկական Dogma, Vostan Hayots, Vordan Karmir, Empyray, Rozen Tal, Nemra, Vishup, Black Marrows խմբերը և այլոք: Փառատոնին մասնակցության համար տոմսերը հասանելի են միջոցառման ֆեյսբուքյան էջում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |