Գերմանիան Էրդողանին զգուշացրել է G20-ի ժամանակ զերծ մնալ թուրքերին կոչով դիմելուց 4 հուլիսի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման արգելքի որոշումը հարգելու ու այն չխախտելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս շաբաթ Էրդողանը մասնակցելու է Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ ճիշտ չի գտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման դիմումը բավարարելը։ ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Էրդողանին չխախտել օրենքն և հույս հայտնել, որ Թուրքիայի ղեկավարը սադրիչ քայլերի չի գնա։ Նա նաև շեշտել է, որ նման հանդիպման ու ելույթի համար Թուրքիայի իշխանությունները շատ ավելի վաղ պետք է դիմեին Գերմանիայի ԱԳՆ՝ համապատասխան բանակցությունների համար։ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։ Գերմանիայում արդեն իսկ չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ: Photo. REUTERS/Adnan Abidi Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |