ԴԱՀԿ-ն կես տարում մոտ 10%-ով ավելացրել է բռնագանձումների ծավալը

ԴԱՀԿ-ն կես տարում մոտ 10%-ով ավելացրել է բռնագանձումների ծավալը

PanARMENIAN.Net - 2017 թվականի 1-ին կիսամյակում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 12 մլրդ 279.843.687 դրամ: Այս մասին է հայտարարվել ԴԱՀԿ-ում 2017 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման ընթացքում:

Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 849.765 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 795.303 կատարողական վարույթ:

2016 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ 2017 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 2017-ի ցուցանիշը 9.81 տոկոսով: 2017 թվականի 1-ին կիսամյակում ընթացք տրված կատարողական վարույթների թիվը նույնպես աճել է՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ 27.5 տոկոսով:

Համապատասխանաբար աճել է նաև կարճված և ավարտված կատարողական վարույթների թիվը՝ մոտ 35 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---