373 պետծառայողից 294-ը բնակարան է ստացել շուկայականից ցածր գներով![]() 4 հուլիսի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 2-րդփուլի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում նախատեսված 294 բնակարանի և ավտոկայանատեղիի համար կայացած վիճակահանությանը մասնակցել է այդ շենքում բնակարան ձեռք բերելու հավակնորդ 373 պետական ծառայող: Վիճակահանության արդյունքում բոլոր 294 բնակարանի սեփականատերերը հայտնի են դարձել, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: Ընդ որում, բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքն առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 դրամ: «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի 6/1 հասցեում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |