Մոսկվան դեմ է Կոսովոյի խնդրի լուծմանը Եվրամիության կողմից

PanARMENIAN.Net - Գոյություն ունեցող քաղաքացիական ներկայության կառուցվածքի ցանկացած փոփոխություն, նրան զուգահեռ կամ նրա փոխարեն մեկ այլ միջազգային առաքելության գործուղում պետք է անպայման ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը` մեկնաբանելով Եվրամիության մտադրությունը Կոսովո գործուղել ԵՄ առաքելություն` «միջազգային վերահսկողության ներքո» երկրամասի անկախացմանն աջակցելու նպատակով: «Եթե խոսքը գնում է առաքելության նպատակների եւ խնդիրների արմատական վերանայման, այն «անկախ Կոսովոյի» կառուցման գործիքի վերածելու փորձերի մասին, իսկ հենց դա է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի նպատակը, ապա նման գործողությունները փաստորեն կանտեսեն 1244 բանաձեւի հաստատած մանդատը, ինչը կոպտորեն կխախտի ՄԱԿ-ի Կանոնադրությունը որի VII-րդ գլխի համաձայն նման որոշումները բացառապես ԱԽ-ի իրավասության մեջ են մտնում: ՄԱԿ-ի Քարտուղարության ղեկավարությունը լիազորված չէ բանակցություններ վարել այդ թեմայի շուրջ ԱԽ-ի ետեւում: Մենք ի գիտություն ենք ընդունում առավել ակտիվ դեր կատարելու Եվրամիության ձգտումը Կոսովոյի կարգավորման հարցում, սակայն կարգավիճակի հարցի լուծումը դուրս է ԵՄ իրավասության շրջանակներից: Հուսով ենք, որ մեր գործընկերները խստորեն կղեկավարվեն ՄԱԿ-ի Կանոնադրության իրենց պարտավորություններով եւ ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել միջազգային հարաբերությունների ողջ համակարգի համար»,-նշել է Կամինինը:



Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվան անընդունելի է համարում միջազգային իրավունքի տեսակետից Գոյություն ունեցող քաղաքացիական ներկայության կառուցվածքի ցանկացած փոփոխություն առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---