Մեքենա՝ բռնապետության փոխարեն. Էրդողանի ու Պուտինի դեմ բողոքի ցույց Բեռլինում

Մեքենա՝ բռնապետության փոխարեն. Էրդողանի ու Պուտինի դեմ բողոքի ցույց Բեռլինում

PanARMENIAN.Net - Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց: Այն ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզի:

Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ Փիլիպ Ռուխը իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա պատկերաված են եղել վերոնշյալ երկրների ղեկավարները, հաղորդում է ANFA լրատվական գործակալության թուրքական ծառայությունը:

Նկարչի ետևում կանգնած է եղել մի մեքենա, իսկ նրա բռնած պաստառի վրա գրված է եղել. «Ցանկանում ե՞ս ունենալ այս ավտոմեքենան: Ոչնչացրու բռնապետությունը», գրում է Ermenihaber.am-ը:

Այս ամենը զայրացրել է, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներին և թե Թուրքիայի արտգործանախարարությանը: Վերջինս թեմայի առնչությամբ դատապարտող հայտարարություն է արել:

Այնտեղ մասնավորապես ընդգծվել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիային: Նշվում է, որ ակցիայից առաջ Թուրքիան նոտա էր հղել Գերմանիային, որպեսզի վերջինս չթույլատրի նման ակցիաների կազմակերպումը:

Ավելի վաղԳերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման արգելքի որոշումը հարգելու ու այն չխախտելու մասին:

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Գերմանիայում արդեն իսկ չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---