Ուռուցքաբանները հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պատվաստանյութը 6 հուլիսի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի, գերմանացի ու ավստրիացի ուռուցքաբաններն ապացուցել են, որ իրենց կողմից փորձարկված՝ քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութն անվտանգ է և կլինիկորեն արդյունավետ մելանոմայի պրոֆիլակտիկայի համար: Nature ամսագրում երկու համապատասխան հոդված է հրապարակվել: Առաջին հոդվածում ամերիկացի գիտնականները հայտնում են պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլի մասին: Պատվաստված 6 հիվանդից 4-ի պարագայում 25 ամսվա ընթացքում մելանոմայի կրկնություն չի դիտարկվել, գրում է Lenta.ru-ն: Երկրորդ հոդվածում գերմանացի ու ավստրիացի գիտնականները հաղորդում են իր տեսակի մեջ առաջին՝ ՌՆԹ-ի հիման վրա ստեղծվող պատվաստանյութի մասին: Պատվաստված 13 հիվանդից 8-ի մոտ պատվաստումից 23 ամիս անց ուռուցքներն անհետացել են: Մասնագետները պատրաստվում են անցնել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 2-րդ փուլին, ինչպես նաև՝ պարզել դրա արդյունավետությունը քաղցկեղի մյուս տեսակների պարագայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |