ՄՃԽ. Քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք ընդհանուր առմամնբ համաձայն են կարգավորման հայեցակարգին, սակայն դեռեւս չլուծված առանցքային հարցերը, հատկապես Լաչինի միջանցքի վերաբերյալ, կարգավորելու քաղաքական կամքի բացակայությունը խոչընդոտում է այդ գործընթացին եւ նպաստում է նրան, որ շահագրգիռ կողմերի լավատեսությունը փոխվում է ցինիզմի: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ցավոք, ԵԱՀԿ մադրիդյան գագաթնաժողովում մենք ականատես եղանք, թե ինչպես հակամարտության կողմերը չկարողացան պայմանավորվել նույնիսկ այն բանից հետո, երբ համանախագահները նրանց փոխանցեցին մի փաստաթուղթ, որտեղ շարադրված էին այդ սկզբունքները: Հավանաբար, կողմերը հակամարտության կարգավորումը հրատապ չեն համարում»:



Նրա խոսքերով, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները Եզրափակիչ Հելսինկյան ակտի հիմնական դրույթներն են եւ միջազգային իրավունքի առանցքային սկզբունքները: «Սակայն այդ երկու սկզբունքները չափազանց հաճախ են հակասում միմյանց: Ահա թե ինչու են նման հակամարտություններ լինում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Սակայն ինձ համար ոչ պակաս կարեւոր եմ մարդու հիմնական իրավունքները եւ այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադառնալու իրավունքները, ինչպես նաեւ բոլոր մարդկանց անվտանգության իրավունքը»,-նշել է Ֆրեյզերը, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---