Մասկ. Մարդկությունը կործանման է գնում

Մասկ. Մարդկությունը կործանման է գնում

PanARMENIAN.Net - Գործարար Իլոն Մասկը զգուշացրել է աղետի մասին, որի շեմին է գտնվում մարդկությունը: «Մոլորակի պոպուլյացիան կործանման է գնում, սակայն քչերն են դա գիտակցում կամ մտահոգվում դրա մասին»,-գրել է գործարարը Twitter-ում՝ մեկնաբանելով New Scientist-ի հրապարակումը, գրում է Lenta.ru-ն ամերիկյան CNBC հեռուստաալիքի վրա հղումով:

2016-ի նոյեմբերին պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ խոսվում էր մարդկության վտանգված ապագայի մասին: Հեղինակ Ֆրեդ Պիրսը ենթադրում է, որ մոլորակի բնակչությունը 2 հիմնախնդրի է ունենալու՝ արագ ծերացում անբավարար վերարտադրության պատճառով, և սննդամթերքի մատչելիության սահմանափակում: Այնուամենայնիվ, հեղինակը չի բացառում, հաշվի առնելով բժշկության վերջին նվաճումներն ու կյանքի որակի աճը, որ ապագայում «ծեր մարդը կկարողանա նոր երիտասարդ դառնալ»:

Ավելի վաղ Tesla Motors և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը զգուշացրել էր, որ մարդկությանն աղետ է սպառնում, եթե մարդիկ չկարողանան հարմարվել և իրենց տեղը գտնել ռոբոտների համընդհանուր ներդրման դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---