Պետդեպ. Թրամփի ու Պուտինի պայմանավորվածությունը Սիրիայի ապառազմականացման առաջին քայլն է

Պետդեպ. Թրամփի ու Պուտինի պայմանավորվածությունը Սիրիայի ապառազմականացման առաջին քայլն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը Մոսկվայի ու Վաշինգտոնի համաձայնությունը հուլիսի 9-ից Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համարում է սիրիական հակամարտության ապառազմականացման առաջին քայլը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել բանակցություններին մասնակցած ամերիկացի դիվանագետը, որը սակայն չի ցանկացել հրապարակել իր անունը:

«Դա հրադադարի մասին համալիր ու կայուն համաձայնագրի առաջին քայլն է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ «ակնկալվող պայմանավորվածություններն առավել համապարփակ կլինեն», քան այն համաձայնությունները, որոնց կողմերը փորձել են հասնել նախկինում, գրում է Deutsche Welle-ն:

Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են առաջին անձնական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Համաձայնագրին միացել են նաև Իսրայելն ու Հորդաննաը՝ որպես Սիրիայի հետ ընդհանուր սահման ունեցող պետություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---