Թուրքիայում հարձակվել են ոստիկանների պարեկախմբի վրա. Կան զոհեր

Թուրքիայում հարձակվել են ոստիկանների պարեկախմբի վրա. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավում 2 ոստիկան է սպանվել, մեկը վիրավորվել է Հաթայ գավառում պարեկախմբի գնդակոծման արդյունքում: Միջադեպը տեղի է ունոցել սիրիայի սահմանից ոչ հեռու: Այդ մասին ասվում է գավառի վարչակազմի հաղորդագրության մեջ:

« Հուլիսի 9-ին, տեղի ժամանակով 21: 55-ին Անայազի շրջանում Անթաքյա-Իսկենդերուն մայրուղում տրանսպորտային միջոցների զննության ժամանակ հարձակում է կատարվել ոստիկանության պարեկախմբի վրա: Արդյունքում 3 ոստիկան է վիրավորվել, որոնցից 2-ն ավելի ուշ մահացել են հիվանդանոցում: Արտակարագ պատահարի վայրում իրականացվում է հարձակվողների չեզոքացման գործողություն »,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնել է թուրքական Sabah-ը ոստիկանությունում աղբյուրների վրա հղումով, հարձակմանը մեղսակից են Քրդստանի աշխատավորական կուսակցության` ՔԱԿ գրոհայինները:

Հունիսի 20-ին Քրդստանի աշխատավորական կուսկացության (ՔԱԿ) զինյալները Թուրքիայի արևելքում գնդակոծել են զինվորականների պարեկախումբը: 1 թուրք զինծառայող սպանվել է, 6-ը՝ վիրավորվել:

Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:

Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ: Զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---