Վրաստանում տուգանում են հայկական վարորդական իրավունքով վարորդներին

Վրաստանում տուգանում են հայկական վարորդական իրավունքով վարորդներին

PanARMENIAN.Net - Վրաստանում հայկական վարորդական իրավունքով երթևեկելու պատճառով տուգանվածների տույժերը չեն չեղարկվել:

Հուլիսի 5-ին Վրաստանում սկսել են տուգանել այլ երկրների վարորդական իրավունքով երթևեկող վարորդներին: Ջավախքում շատերը հայկական վարորդական իրավունք ունեն, նրանք հայտնվել են բարդ իրավիճակում:

Հովհաննես Եզոյանը մեկն է այն մարդկանցից, ում տուգանել են, գրում է jnews.ge-ն:

«Ես ժամը 12:00-ի կողմերը սահմանն (Խմբ. - Բավրայի անցակետով դեպի Հայաստան) էի անցնում, անցանք, հետո հետ կանչեցին, վարորդական իրավունքս վերցրին, համարյա կես ժամ ստուգեցին և ասացին, որ ձեր վարորդականը չի գործում, որակազրկված է: Ես նույնիսկ թուղթ ստորագրեցի, որ իմ մեքենան ուրիշին եմ վստահում, որ սահմանն անցկացնի, բայց տուգանք գրեցին 500 լարի, ես չեմ ստորագրել և համաձայն չեմ տուգանքի հետ:

Ինձ 10 օր ժամանակ են տվել, որ դատարան դիմեմ, բայց գիտեմ՝ դատարանում ավելորդ ժամանակ ու միջոցներ եմ վատնելու, անիմաստ է», -պատմել է Եսոյանը Նինոծմինդայից:

Վարորդները հայտնում են, որ Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների վարորդներին չեն տուգանում, առաջին անգամ բավարարվում են միայն զգուշացմամբ:

«Հայաստանից եկողներին զգուշացնում էին, որ այլևս չվարեն հայկական վարորդական իրավունքով: Մարդ էինք կանչում քաղաքից, որ գային սահմանն անցկացնեին: Ինձ բացատրեցին, որ պիտի գնամ Հայաստան, վարորդական իրավունքս թարմացնեմ, դարձնեմ 2017 թվականի, որ նոր կարողանամ հանգիստ վարել», -նշել է Եսոյանը:

Նա հավելել է, որ նույն օրը շատերն են իր բախտին արժանացել, այսինքն 500-ական լարիի չափով տուգանվել:

Jnews-ի ունեցած տվյալների համաձայն՝ հուլիսի 5-ին Ախալքալաքում և Նինոծմինդայում շատերին են տուգանել շրջիկ պարեկային ոստիկանության աշխատակիցները: Նույն օրը երիտասարդները բողոքել ենմասսայական բնույթ կրող տուգանքների դեմ, քանի որ վերջիններս նախօրոք զգուշացված չեն եղել:

Խնդիրն այն է, որ հուլիսի 1-ից Վրաստանում վարորդական նոր նորմեր են գործում՝ 100 բալանոց համակարգը: Արդունքում, պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են տուգանել հայկական վարորդական իրավունքով վարորդներին: Քանի-որ 100 բալանոց համակարգով խախտումների դեպքում բալերն են իջեցվում, և ամբողջ թղթաբանությունն արվում է հենց վարորդական վկայականով, իսկ հայկական վարորդական վկայականի դեպքում թղթաբանությունը էլ ավելի է բարդանում:

Jnews-ը Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում ստանալուն պես մանրամասն ու հետևողական կներկայացնի իրադարձությունների զարգացման ամբողջ ընթացքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---