Բիչախչյանը կարիերան կշարունակի ՌԴ-ում

Բիչախչյանը կարիերան կշարունակի ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվում»:

Այս մասին հայտնել է V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը, գրում է TF-ն:

18-ամյա Բիչախչյանն արդեն Մոսկվայում է: Պայմանագիրը նախատեսվում է կնքել մոտ ժամանակում: Մանրամասները դեռ հայտնի չեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նրա ծառայություններով է հետաքրքվում պորտուգալական «Բենֆիկան», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և մի քանի այլ թիմ:

Կարդացեք նաև՝ Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո)

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---