ԱՄՆ-ում ցուցասրահի այցելուն սելֆիի ժամանակ $200.000-ի ցուցանմուշ է կոտրել (վիդեո)

ԱՄՆ-ում ցուցասրահի այցելուն սելֆիի ժամանակ $200.000-ի ցուցանմուշ է կոտրել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Լոս Անջելեսում 14th Factory ցուցասրահի այցելուն սելֆի անելու անհաջող փորձի ժամանակ $200.000-ի ցուցանմուշ է կոտրել:

Աղջիկը փորձել է կքանստել մի շարքով շարված պատվանդանների առջև, որոնց վրա տեղադրված էին ինստալյացիայի օբյեկտները, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու կպել է դրանցից մեկին: Արդյունքում մեկը մյուսի հետևից շրջվել են բոլոր պատվանդանները, գրում է ՌԻԱ Նովոստին Mashable-ի վրա հղումով:

Ըստ աշխատակազմի, Hypercaine շարքի 3 նմուշ է վնասվել: Նկարիչներ Սայմոն Բերչի, Գլորիա Յուի, Գաբրիել Չանի և Ջեյքոբ Բլիցերի ստեղծած օբյեկտները տարբեր գույների և ձևերի թագեր էին:

Ըստ ցուցասրահի մամուլի ծառայության, որի հաղորդագրությունը հրապարակվել է Twitter-ում, սերիան այդպես է կոչվել Hypercaine DJ Fresh պարային էլեկտրոնային երաժշտության պատվին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---