Պենտագոնը զգուշացրել է Անկարային ռուսական C-400-ի գնման ռիսկերի մասին

Պենտագոնը զգուշացրել է Անկարային ռուսական C-400-ի գնման ռիսկերի մասին

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը զգուշացրել է Թուրքիային ռուսական արտադրության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնման մասին՝ կասկածի տակ դնելով դրանց համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ: Իր մտավախությունները նա հայտնել է հուլիսի 14-ի ճեպազրույցում:

«Խնդիրն այն է, թե որքանով են ՆԱՏՕ-ի համակարգերը համատեղելի ռուսականների հետ: Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ ՊՆ-ն պետք է սպասի և տեսնի, թե ինչպես է Թուրքիան օգտագործելու ռուսական համակարգերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հավանություն տալիս է այդ համակարգերի գնմանը Թուրքիայի կողմից՝ Մեթիսն ասել է, որ դա Անկարայի «ինքնիշխան որոշումն է»:

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի համար, որոնք նախատեսվում է տեղակայել այդ թվում նաև Հայաստանի հետ սահմանին:

Նախկինում բազմիցս է հայտարարվել С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարաման վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունների մասին: ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը նշել է, որ ՌԴ-ն խոչընդոտ չի տեսնում Թուրքիային այդ համակարգերի առաքման հարցում, թեև վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---