Վրաստանում կանեփի փոքր ծավալների աճեցումն այլևս չի պատժվի

Վրաստանում կանեփի փոքր ծավալների աճեցումն այլևս չի պատժվի

PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին հակասող է ճանաչել կանեփի փոքր ծավալների աճեցման համար քրեական հետապնդումը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, որոշումն ընդունվել է մի շարք քաղաքացիների դիմումի հիման վրա: Քաղաքացիները պահանջում էին չեղարկել 63.73, 150.72 ու 265.49 գրամ կանեփ աճեցնելու համար հարուցված քրգործերը:

ՍԴ-ն բավարարել է հայցերը 63.73 ու 150.72 գրամ աճեցնելու գործերի մասով, սակայն գտել է, որ ավելի մեծ ծավալ աճեցնողները կարող են և սպառել մարիխուանան՝ չչեղարկելով պատիժն 265.49 գրամ աճեցնելու համար:

Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել էր 70 գրամ մարիխուանա գնած քաղաքացու մեղադրական դատավճիռը:

Հայաստանում գործող օրենսդրությամբ, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության: Սակայն 0,5 գրամ մարիխուանան համարվում է զգալի, 5-500 գրամը՝ խոշոր, 500 գրամից ավելի մարիխուանան՝ առանձնակի խոշոր չափաբաժին: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---