Արամյան. Քննարկվում է ՌԴ-ից նոր ռազմական վարկ վերցնելու հարցը17 հուլիսի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է` ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ։ Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարը չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը` հավելելով, որ քննարկումները սկսվել են այս տարի, հայտնում է «Ազատություն» ռադիակայնը: Նա հավելել է նաև, որ ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա, հայտնում է Aysor.am-ը: «Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին», - ասել է Վարդան Արամյանը։ 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան $200 մլն վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար:Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |