ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում բարձր է գնահատել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

PanARMENIAN.Net - «Ես մեկն եմ նրանցից, ով շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է մեկ քայլ առաջ անել»,- հայտարարել է ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում` Հեյկի Տալվիտիեն: Ֆին դիվանագետը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Տարածաշրջանում կայունություն եւ զարգացում գրանցելու համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում: Շատ բարդ է կանխատեսել խաղաղության համաձայնագրի կնքման օրը, քանի որ կարգավորման գործընթացը երկար է եւ բարդ: Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը ջանքեր են ներդնում հակամարտության կարգավորման համար»,- ընդգծել է Տալվիտիեն, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---