Շունը փրկել է օվկիանոսում խեղդվող եղնիկին (վիդեո)

Շունը փրկել է օվկիանոսում խեղդվող եղնիկին

PanARMENIAN.Net - Ոսկեգույն ռեթրիվերը փրկել է օվկիանոսում խեղդվող եղնիկին:

Ինչպես պատմել է շան տերը՝ Մարկ Ֆրիլին, հուլիսի 16-ին նա, ինչպես սովորաբար, շանը զբոսանքի էր տարել և ոչ մի բան աղետ չէր գուշակում: Առավոտյան ժամը 8-ին Ֆիրլին իր շան հետ զբոսնելիս է եղել Լոնգ Այլենդում, օվկիանոսի ափին, երբ հանկարծ վերջինս նետվել է ջուրը՝ հաղթահարելով ալիքները:

Ֆրիլին նկարահանել է իր շան սխրանքը՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը ափ դուրս գալիս ինչ-որ խոշոր բան ատամներում սեղմած: Երբ շունը դուրս եկավ ափ, տղամարդը հասկացավ, որ Փոթորիկ անունով իր շունը եղնիկ է փրկել: Տեսանելի է նաև, թե ինչպես է շունը զգույշ ավազին դնում եղնիկին և նույնիսկ փորձում է մխիթարել՝ լիզելով նրան: Եղնիկը շատ հյուծված էր երևում, սակայն շնչում էր և կենդանի էր: Ֆրիլին շան հետ մնացել է եղնիկի մոտ մինչև որ եկել են անասնաբույժները: Մասնագետները հայտնել են, որ եղնիկի կյանքին ոչինչ չի սպառնում և նա շուտով կապաքինվի:

Ֆրիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը հաշված ժամերում տարածվել է համացանցում՝ ավելի քան 1 մլն դիտում և 30.000 վերահրապարակում ապահովելով տեղադրումից հետո 24 ժամվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---