ԶԼՄ-ներ. Պարսից ծոցի երկրները կրճատել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը

ԶԼՄ-ներ. Պարսից ծոցի երկրները կրճատել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան, Բահրեյնն ու Եգիպտոսը կրճատել են Կատարին ներկայացվող պահանջների ցանկը և կոչ են արել կատարել դրանք առանց կոնկրետ ժամկետների:

Արաբական երկրները 13 հստակ պահանջների փոխարեն ձևակերպել են 6 ընդհանրական սկզբունք: «Անկասկած, մենք բոլորս կողմ ենք փոխզիջման, սակայն դա չի վերաբերի 6 սկզբունքին»,-ասել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալլահ ալ Մուալիմը, գրում է ՌԻԱ Նովոստին Wall Street Journal-ի վրա հղումով:

Ինչպես հայտնի է դարձել, նոր ցանկում բացակայում է արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը փակելու, ինչպես նաև Կատարից իսլամիստական կազմակերպությունների բոլոր անդամներին արտաքսելու պահանջները: Այս անգամ արաբական երկրները նոր «սկզբունքները» կատարելու ժամկետներ չեն նշել՝ շեշտելով, որ դրանք առավելապես ընդհանրական բնույթ են կրում:

Ըստ պարբերականի, Կատարի ներկայացուցիչը հայտարարել է, որ արաբական պետությունները գնացել են այդ քայլին միջազգային հանրության կողմից ճնշման պայմաններում դեմքը պահպանելու նպատակով, սակայն Կատարը համաձայն է հանգուցալուծել դիմակայությունը տարածաշրջանի երկրների միջնորդությամբ:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

Հունիսի 24-ին Կատարը հաստատել է, որ ստացել է 4 արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը, բաղկացած 13 կետից: Դոհայում առաջ քաշված պայմանները համարեցին ոչ խելամիտ և անիրագործելի: Այդ միջոցներն ուղղված են պաշտպանելու արաբական երկրներին Կատարի կառավարության քաղաքականությունից, որն, ըստ այդ երկրների, «սպառնում է նրանց կայունությանն ու անվտանգությանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---