Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են. Գուգուշը համերգ կտա Երևանում22 հուլիսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իրանցի երգչուհի Գուգուշը, որն ադրբեջանական ծագում ունի, մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ մասին երգչուհին գրել է Instagram-ում: Երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Լուսանկարն առաջիկա համերգի ամսաթվով երգչուհին զուգորդել է «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Համերգը կանցնի երգչուհու շրջագայության շրջանակում: Գուգուշի Երևանում կայանալիք համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում, ադրբեջանցիներն իրենց դժգոհությունն են արտահայտում երգչուհու գրառման տակի մեկնաբանություններում, ցասումնալից գրառումներ են անում սոցցանցերում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում ադրբեջանցի «աստղերն են մտորում» այդ հարցի շուրջ: Դա Գուգուշի առաջին համերգը կլինի ԽՍՀՄ նախկին տարածքում 2000-ին ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Հայաստանից հետո երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանում: Թբիլիսյան համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: XX դարի 70-ականներին Գուգուշը (իսկական անունը՝ Ֆաիեգ Աթեշին) Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկն էր, նա լավ է հայտնի նաև Թուրքիայում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: ԽՍՀՄ-ում նա հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո: 2000-ին երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ և բնակվում է: 2011-ին, երբ Բաքվում փորձեցին կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվեց Ադրբեջան մեկնել իր հայ ընկերոջ հետ համերաշխություն հայտնելով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |