2017-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ից 101 մարդ է զոհվել24 հուլիսի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6069 արտակարգ դեպք, պատահար, ինչից զոհվել է 149, տուժել 4866 մարդ, միայն ՃՏՊ-ից 101 մարդ է զոհվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ ներկայացնելով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները: Ներկայացված տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածաի համեմատությամբ այս տարվա գրացված արտակարգ դեպքերի, պատահարների թիվն ավելի է 867-ով: Ընդ որում, 10-ով աճել է զոհերի, 747-ով՝ տուժածների թվաքանակը: Հաջողվել է փրկել 131 մարդ, ինչը 28-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրացված ցուցանիշից, հայտնում է Panorama.am-ը: 2017-ի առաջին կիսամյակում արձանագրված դեպքերից, պատահարներից 3534-ը եղել է տեխնածին բնույթի, զոհվել է 110 մարդ, տուժել 2261-ը: Դեպքերից 2357-ը եղել է սոցիալ –կենսաբանական բնույթի, զոհվել է 37 մարդ, տուժել՝ 2601 մարդ: Հովհաննես Խանգելդյանի խոսքով, դեպքերի գերակշիռ մեծամասնությունը՝ 91,7 տոկոսը բաժին է ընկել ՃՏՊ-ներին, հրդեհներին, թունավորումներումին: Զոհերի 90 տոկոսը, տուժածների 99,5 տոկոսը ևս բաժին ընկել է այս դասերի միջև: Մասնավորապես, 1887 հրդեհից զոհվել է 2, տուժել 26 մարդ, 1499 ՃՏՊ-ից զոհվել է 101, տուժել 2216 մարդ, 2181 թունավորումից զոհվել է 30, տուժել 2598 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է վարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել և կատարելագործել փրկարարական ջոկատների գործնական հմտությունները, ստուգել փրկարարների և համապատասխան կառույցի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |