Սերբիան պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել Կոսովոյի անկախության դեպքում

PanARMENIAN.Net - Սերբական կառավարությունը գործողությունների ծրագիր է ընդունել Կոսովոյի առաջնորդների կողմից անկախություն հռչակելու դեպքում, ինչը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների խզում այն երկրների հետ, որոնք ճանաչում են տարածաշրջանի ինքնավարությունը:



Ընդունված փաստաթուղթը պետական գաղտնիության կնիք ունի, սակայն հայտնի է, որ Բելգրադի պատասխան միջոցներից մեկը կարող է լինել տարածաշրջանի մասնակի կամ ամբողջական շրջափակումը: Համապատասխան որոշումն ընդունվել է սերբական խորհրդարանի կողմից դեռեւս 2007 թվականի դեկտեմբերին:



Սերբիայի կառավարության մամլո-ծառայությունը նաեւ հայտարարություն է տարածել, ըստ որի ընդունված փաստաթուղթը Կոսովոյի նկատմամբ ընդհանուր պետական քաղաքականության արտացոլում է հանդիսանում: «Այն համապատասխանում է խորհրդարանական բանաձեւին` ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ Սերբիայի Հանրապետության սահմանադրական կարգուկանոնի պաշտպանության մասին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է DPA գործակալությունը:



Հիշեցնենք, որ 1999 թվականից Կոսովոյի ինքնավար մարզը, որը մնում է Սերբիայի տարածքի մի մասը, գտնվում է ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Ընդսմին, Բելգրադը պատրաստ է տարածաշրջանին զուտ ընդարձակ ինքնավարություն տրամադրել, իսկ Պրիշտինան պնդում անկախության գաղափարը եւ հայտարարում է, որ շուտով մտադիր է անկախություն հռչակել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---