Հայտնի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը կանացի բուրմունք է ստեղծել Burberry-ի համար25 հուլիսի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Burberry ընկերությունը և նրա գլխավոր և կրեատիվ տնօրեն Քրիսթոֆեր Բեյլին հայտնի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանի հետ համագործակցությամբ նոր կանացի բուրմունք ենք ստեղծել: My Burberry Blush նորույթի հիմքում ծաղկային երանգներ են՝ խորդենու, վարդի, գլիցինիայի, հասմիակի և կիտրոնի ծառի, որոնք սկզբում լրացված են նռան նոտաներով, իսկ սրտի ակորդում՝ խնձորի տոներով, գրում է Lenta.ru-ն: Օծանելիքի սրվակը պատրաստված է վարդագույն ապակուց My Burberry օժանելիքին հատուկ փակիչով, որը հիշեցնում է Burberry-ի մեծ տարածում ստացած տրենչի կոճակները, և զարդարված է գաբարդինից պատրաստված ժապավենով: Գաբարդինը մոտ 100 տարի առաջ ստեղծել է բրենդի այն ժամանակվա ղեկավար Թոմաս Բերբըրին: 90 մլ տարողությամբ սրվակի գնորդների ցանկությամբ ապակու վրա կարող են անվանատառերը պատկերվել՝ ընկերության կայքում և վաճառքի որոշ կետերում պատվիրելու դեպքում: Քյուրքչյանի նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում: Քյուրքչյանն ավելի քան 100 օծանելիքի հեղինակ է: Առաջին օծանելիքը ստեղծել է 25 տարեկանում՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտիե նորաձևության տան համար: 1999թ. Քյուրքչյանը կոսմետիկ միջոցներ արտադրող «Էլիզաբեթ Արդեն» ընկերության համար հեղինակել է «Կանաչ թեյ» բուրմունքը, իսկ 2014թ. «My Burberry»-ն՝ «Burberry» ընկերության համար: 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից[6]։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։ 2009թ. Մարկ Շայայի հետ նրա համահիմնադրած «Maison Francis Kurkdjian» («Ֆրանսիս Քյուրքչյան տուն») ընկերությունը շարունակում է ընդլայնվել Ֆրանսիայում և աշխարհում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |