«Պարում է Երևանը»՝ Կարապի լճի տարածքում![]() 28 հուլիսի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին մայրաքաղաքի Կարապի լճի տարածքում կանցկացվի «Պարում է Երևանը» ազգագրական և ժողովրդական պարերին նվիրված միջոցառում: Այն ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրում: Ցանկացողները կարող են մասնակցել պարային տոնին ժամը 18:00-22:00-ը, Կատարումներով հանդես կգան «Կարին» ավանդական երգի-պարի համույթի անդամները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Պարում է Երևանը» միջոցառմանը», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում հուլիսի 15-ին Կարապի լճում տեղի ունեցավ ձմերուկի ամենամյա դարձած արդեն 5-րդ փառատոնը: Փառատոնի ընթացքում անցկացվեցին ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և այլն: Մայրաքաղաքում հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ մշակութային, զբոսաշրջային, մարզական և կրթական ուղղություններով: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին: «Երևանյան ամառ 2017» ծրագրում ընդգրկված է ավանդական դարձած ու նոր մոտ 60 միջոցառում՝փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |