Մոսուլի փլատակների տակ հազարավոր զոհեր կան

Մոսուլի փլատակների տակ հազարավոր զոհեր կան

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված իրաքյան Մոսուլը մինչ օրս ռազմի դաշտ է հիշեցնում: Հազարավոր զոհեր են մնում փլատակների տակ: Այդ մասին հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ION) մասնագետները:

Ըստ միջազգային հումանիտար կազմակերպությունների, քաղաքից վերջին տարում մոտ 1 մլն մարդ է հեռացել: Այժմ գրեթե 840.000 փախստական է սպասում Մոսուլ վերադառնալուն, գրում է Deutsche Welle-ն:

Սակայն մեծ ավերածություններն անհնարին են դարձնում փախստականների վերադարձը: Այդ պատճառով ION-ը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել փախստականներին:

Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի: Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին: հաբեկչական «Իսլամական պետության» 3 բարձրաստիճան ղեկավար է սպանվելՄոսուլի արվարձանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---