Ջոն Քելլին նշանակվել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար

Ջոն Քելլին նշանակվել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, հայտնում է Republic.ru-ն Reuters-ի վրա հղումով:

«Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ հենց նոր գեներալ Ջոն Քելլիին նշանակել եմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար»,-գրել է Թրամփը Twitter-ում: Քելլին կստանձնի պաշտոնը հուլիսի 31-ին:

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար Ռայնս Պրիբուսին, որը զբաղեցնում էր պաշտոնը 6 ամիս: Պրիբուսի պաշտոնանկության պատճառները չեն նշվում:

Հուլիսի 28-ին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նորանշանակ տնօրեն Էնթոնի Սկարամուչին Պրիբուսին անվանել էր «պարանոիդալ շիզոֆրենիկ» և կասկածել էր նրան տեղեկատվության արտահոսքի մեջ: Սկարամուչին խոստացել էր, որ Պրիբուսը «շատ շուտով պաշտոնանկ կարվի»: Հուլիսի 21-ին Թրամփի վարչակազմից ազատվեց մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Ըստ ԶԼՄ-ների, նա հրաժարվել է աշխատել Էնթոնի Սկարամուչիի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---