Զեյթունցյան. Արտասահմանցին կարող է Գառնիի տաճար մուտքի համար 1500 դրամ վճարել

Զեյթունցյան. Արտասահմանցին կարող է Գառնիի տաճար մուտքի համար 1500 դրամ վճարել

PanARMENIAN.Net - Զբոսաշրջության կոմիտեում կարծում են՝ ՀՀ քաղաքացիների և արտասահմանցիների համար թանգարանների մուտքի տոմսերի տարբեր գներ սահմանելը դիսկրիմինացիա է, բայց կամ բոլորի համար պետք էգները բարձրացվեին, կամ՝ իջեցվեին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ անդրադառնալով տոմսերի գների բարձրացմանը:

Նրա խոսքով, այս թեմայով վերջերսքննարկումներ են ունեցել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Զեյթունցյանը նաև ընդգծել է՝ արտասահմանում Գառնիի արգելոցի նման վայր մտնելու համար 8-20 եվրո են վճարում:

«Սարսափելի մեծ գումար չէ, որ արտասահմանցին 1500 դրամ վճարիԳառնիի տաճար մուտքի համար»,- ասել է նա:

Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է՝ աշխատանքային խումբ են կազմել, որը զբաղվում է Գառնին տուր-պրոդուկտ դարձնելու հարցով, քանի որ այսօր այն միայն այցելության վայր է՝ բոլորը գնում են և հետ են վերադառնում:

Անդրադառնալով տաճարի տարածքում սրճարանի կառուցման հարցին, Զեյթունցյանը նշել է, որ նման նախագիծ չկա, իսկ շինանյութը տարածքում հայտվել է, քանի որ սալահատակն է վերանորոգվում։

«Սալահատակը ծուռ է, ինչը դժվարացնում է անվասայլակներով անձանց տեղաշարժը։ Վերջերս Լիբանանից զբոսաշրջիկների խումբ էր եկել, որոնցից 20-ը հենասայլակով էին»,- ասել է Զեյթունցյանը:

Նա եզրափակել է, որ սալահատակն այժմ վերանորոգվում է:

Գառնիի տաճարի հարևանությամբ մշակույթի նախարարության՝ սրճարան կառուցվելու պիլոտային ծրագրի մասին հայտնի էր դարձել 2014-ի վերջին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ն ուզում էր մայիսից սեզոնային սրճարան գործարկել տաճարի հարևանությամբ գտնվող բաղնիքի վերնամասում։ Դրա համար 17*37 մ տարածք էր տրամադրվել, այն պատրաստվում էին կառուցվելու առանց շինարարական միջամտության։ Նախագիծը մնացել էր անավարտ, քանի որԳառնիի գյուղապետն ու մշակութային հաստատությունների ղեկավարները հաջողության էին հասել սրճարանը պատմամաշակութային արգելոցում կառուցելու դեմ պայքարում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---