Թուրք գեներալ Վելի Կիչիկը ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով23 հունվարի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը 50 մարդ է ձերբակալել, որոնց շարքում գտնվում են Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի վարչության անդամ, գեներալ Վելի Կիչիկը, «Aksam» թերթի աշխատակից Գյուլեր Կոմուրչուն, փաստաբան Կամալ Կերինչսիզը եւ Թուրքիայի Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության աշխատակից Սեւգի Երեներոլը: Նրանց ձերբակալել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու, դատավորների վրա զինված հարձակման, «Cumhurriyet» թերթում պայթյուն կազմակերպելու եւ Տրապիզոնում եւ Իզմիրում հոգեւորականների մահափորձի կասկածանքով:Ներկա դրությամբ, ձերբակալված անձինք հարցաքննվում են ոստիկանության կողմից: Դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանց դեմ մեղադրանքներ առաջադրված են: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարներից մեկը` Դենգիր Միր Մեհմետ Ֆիրատը հայտարարել է, որ ոստիկանությունը մեծ գործողություն է անցկացրել, որի արդյունքները նրանք անհամբերությամբ են սպասում: Գեներալ Վելի Կիչիկը անցյալ տարի ձերբակալվել էր ոստիկանության կողմից, սակայն շուտով ազատ էր արձակվել, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |